«Նախախորհրդարանի» անդամ, դիրիժոր Վարդան Հակոբյանի դիտարկմամբ՝ հանրահավաքներով Հայաստանում թեժ աշուն կազմակերպելը չի բացառվում, սակայն այստեղ կարևոր է, թե ով է նախաձեռնողը, թե այդ նախաձեռնողը որքան վստահության ռեսուրս ունի:
Ըստ նրա՝ կառույցները, որոնք նախաձեռնել են այդ հանրահավաքները, և մտածում են, որ կարող են թեժ աշուն ունենալ, չունեն այդ վստահությունը, որ կկարողանան թեժացնել օրեցօր ցրտող աշունը:
«Կարծում եմ՝ նրանք վճարելով մարդկանց ավտոբուսներով կբերեն հանրահավաքի, բայց այդ մարդիկ չեն, որ անելու են թեժ աշունը: Օրինակ՝ իրական թեժ աշուն անող մասսայի մի մասը երեկ կառավարության շենքի դիմաց էր, և տարբեր առիթներով էլի դուրս է գալու փողոց։ Այդ մասսային պետք չէ ավտոբուսով բերել-տանել, այդ մասսան հետևելու է սրտի կանչին: Եվ այդ մասսան չի արձագանքի տարիներ առևտի մեջ մտած կազմակերպություններին»,- հավելեց նա:
Դիրիժորի խոսքերով՝ ամենամեծ վնասը, որ տվեց քառյակ կոչեցյալը, «Դեմ եմ» շարժման համակարգային տապալումն էր. սա հերթական ծուղակն էր, ցանկացած շարժում հենց մտնում է համակարգի մեջ, արդեն տապալված է:
Ավելին՝ տեսանյութում










































