Այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները կքննարկեն վարչապետ Դևիդ Քեմերոնի առաջարկը՝ Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ռազմական գործողություններին Մեծ Բրիտանիայի միացման մասին: Այս մասին գրում է BBC-ն:
Երկրում 3 խոշորագույն կուսակցությունների ներկայացուցիչները՝ պահպանողականները, լիբերալ-դեմոկրատները և լեյբորիստները, աջակցում են Բրիտանիայի մասնակցությունը իսլամիստների դիրքերի ռմբակոծմանը:
Բրիտանական կառավարությունը չի առաջարկում մասնակցել Սիրիայում իսլամիստների դիրքերի ռմբակոծություններին՝ չնայած ամերիկյան ռազմաօդային ուժերը հարվածում են ջիհադիստների դիրքերին ոչ միայն Իրաքում, այլև Սիրիայում:
Իրաքում գործողություններին մասնակցելու հարցի քննարկումները Մեծ Բրիտանիայում կսկսվեն ժամը 9:30-ին՝ ըստ Գրինվիչի:











































