Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել են Սարգսյան-Ալիև հանդիպման նախապատրաստությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ քննարկել են Փարիզում պետությունների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը՝ ասվում է ԵԱՀԿ մամլո հաղորդագրությունում: Այս մասին փոխանցում է Trend գործակալությունը:

Նյու Յորքում հանդիպման ընթացքում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեր Անդրիոն (Ֆրանսիա) հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ և քննարկել երկու պետությունների ղեկավարների՝ հոկտեմբերի վերջին նախատեսված հանդիպման նախապատրաստման հարցերը:

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նույնպես ներկա է եղել հանդիպմանը:

Հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ծրագրում են շարունակել երկխոսությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերի շուրջ:

Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահներն արդյունավետ քննարկումներ կանցկացնեն՝ հասնելու հակամարտության կարգավորման առաջընթացի: Պիեր Անդրիոն մասնակիցներին համառոտ տեղեկացրել է այն հարցերի մասին, որոնք կարող են ներառվել առաջիկա հանդիպման օրակարգ: Համանախագահներն առաջիկայում տարածաշրջան այցելելու մտադրություն են հայտնել:

Համանախագահները նաև հանդիպել են ԵԱՀԿ նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ՝ քննարկելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի զարգացումը: Նրանք նրան տրամադրել են Սոչիում և Ուելսում նախագահների վերջին հանդիպումների մասին հաշվետվություն և հայտնել Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստության մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում