«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում մոտ հազար օտարերկրացի գրոհայիններ կան Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից: Այս մասին հայտնել է Պենտագոնում ԱՄՆ զինուժի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության ղեկավար ծովակալ Սեմուել Լոքլիրը, գրում է ITAR-TASS-ը:
«ISIS-ի համար պոտենցիալ գրոհայինների արտահոսքը, որոնք գնում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից, այն հարցն է, ինչին գամված է մեր ուշադրությունը»: Լոքլիրը նշել է, որ այդ հարցի շուրջ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը սերտորեն համագործակցում է Կենտրոնական հրամանատարության հետ:
Նա նշել է, որ խոսքը հազար օտարերկրացի գրոհայինների մասին է, որոնք արդեն առաջ են շարժվել վերոնշյալ տարածաշրջանից` ISIS-ի շարքերում հայտնվելու համար:












































