26-ամյա հաշմանդամ Բարտեկ Օստալովսկին դարձել է ավտոսպորտի աշխարհի չեմպիոն:
2006թ. Բարտեկ Օստալովսկին վթարի է ենթարկվել, բժիշկները ստիպված են եղել նրա կյանքը փրկելու համար կտրել ձեռքերը:
Օստալովսկու խոսքերով` ինքը վաղուց երազել է դառնալ ավտոարշավորդ: Ուժեղ կամքի և լիակատար կյանքով ապրելու ձգտման շնորհիվ նա դասվում է աշխարհի լավագույն 10 դրիֆթերների թվին, իսկ մինչ այդ մասնակցել է Rally Raceway Cross լեհական մրցույթին:








































