Անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտպան Յան Վերտոնգենը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, հաղորդում է Express-ը:
– Չեմ պատրաստվում երկարաձգել պայմանագրիս ժամկետը, և չեմ ցանկանում խոսել չերկարաձգելու պատճառի մասին:
Մենք համաձայնվել ենք չանել դա: Երջանիկ եմ ակումբում և կարծում եմ, որ «Տոտենհեմ»-ը նույնպես: Սա իմ վերջնական խոսքն է,- հայտարարել է բելգիացին:
Հավելենք, որ 27-ամյա Վերտոնգենի պայմանագրի ժամկետը «Տոտենհեմ»-ի հետ լրանում է 2016 թվականի ամռանը:


































