Լիբանանցի զինծառայողներն առնվազն 450 մարդու են ձերբակալել Էրսալ քաղաքի շրջանում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու: Լիբանանի անվտանգության ծառայության ներկայացուցիչները հայտնել են, որ նրանց շարքերում կարող են լինել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններ՝ տեղեկացնում է ITAR-TASS-ը:
Շաբաթ օրը Լիբանանի զորքերը Ջուրուդ-Էրսալ լեռնանցքում գրոհել են հանցավոր խմբավորումների դիրքերն ու ճամբարները: Ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ:










































