Իրանը սկսել է զենք արտահանել իր հարևան և բարեկամ երկրներ: Fars գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի (SEPAH) և ռազմաօդային ու օդա-տիեզերական զորքերի հրամանատար, գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն:
Հաջիզադեն ասել է, որ «Իրանը ոչ միայն ինքնաբավության է հասել՝ բանակի կարիքների համար արտադրելով զենքի ամենատաբեր տեսակներ, այլև այն արտահանում է»:
«Պատժամիջոցները, որոնք Արևմուտքը սահմանել էր Իրանի նկատմամբ, չեն անդրադարձել այնպիսի ոլորտի վրա, ինչպիսին ռազմական արդյունաբերությունն է՝ չնայած ԱՄՆ-ը օգտագործում է ցանկացած առիթ և միջոց՝ վնասելու Իրանին: Նրանց գլոբալ մեծամտությունը, ըստ երևույթին, կարող է ընկալել միայն ուժի լեզուն»,- նշել է գեներալը:







































