Ամերիկյան Falcon ընկերությունը սկսել է 48.5 մլն դոլար արժողությամբ iPhone 6 Plus-ի նախնական պատվերներ ընդունել: Սարքերի նման արժեքը պայմանավորված է նրանով, որ հեռախոսի հետևի պանելի մեջ ներկառուցված է մեծ վարդագույն ադամանդ, իսկ կորպուսը պատրաստված է վարդագույն ոսկուց կամ պլատինից: Այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:
Ընկերությունը տրամադրում է 5-ամյա երաշխիք, խոստանում այն մատակարարել ցանկացած երկիր: Falcon-ը խոստանում է գնորդներին շուրջօրյա սպասարկում:
Վարդագույն ադամանդից բացի՝ պատվերի համար հասանելի են նարնջագույն ադամանդով (42.5 մլն դոլար), երկնագույն ադամանդով (32.5 մլն դոլար), անգույն ադամանդով (4.25 մլն դոլար) և տպազիոնով (2 մլն դոլար) տարբերակները:











































