Saturday, 27 06 2026
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի

Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով. ՄԻՊ

Երեկ Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, թե Մարդու իրավունքների պաշտպանը սահմանազանցել է սեփական լիազորությունները և «ցուցում է» տվել դատախազին: Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանը իրավական գնահատական է տվել Դատախազության գործողություններին և առաջարկել է, այլ ոչ թե ցուցում տվել վերացնել նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը:

Գլխավոր դատախազին ուղղված Պաշտպանի այն առաջարկը, որով կարող է ամուսնու կողմից իր և կնոջ գույքը հրկիզելու և ոչնչացնելու արարքը դիտարկվել «ինքնիրավչություն», ցավոք, Գլխավոր դատախազության կողմից արժանացել է կոպիտ ու անթույլատրելի արձագանքի, մինչդեռ իրականությունը հետևյալն է.

«Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածը, որը պատասխանատվություն է նախատեսում ինքնիրավչություն կատարելու համար, սահմանում է. «ինքնիրավչությունը՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին…»: Քանի որ ամուսնու սեփականության իրավունքը հրկիզված ու ոչնչացված գույքի նկատմաբ խիստ վիճելի էր, և առկա էր դատարանի քննությանը ենթակա վեճ, հետևաբար, առանց դատարան դիմելու՝ ինքնակամ (ինքնագլուխ) կերպով չէր կարող վաճառել, օգտագործել, առավել ևս, ոչնչացնել մի գույք, որի մյուս մասը ենթադրաբար պատկանում էր այլ անձի: Իր այդ ինքնակամ (ինքնագլուխ) գործողություններով նա էական վնաս է պատճառել իր կնոջ իրավունքներին ու օրինական շահերին: Ինչպես պարզ է դառնում օրենքի այս հստակ մեկնաբանությունից, ամուսնու գործողություններում առկա են ինքնիրավչության ակնհայտ տարրեր: Մինչդեռ քննիչը և դատախազը գործն ուսումնասիրել են բացառապես ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու տեսանկյունից (ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդված), և լիովին ու անարդարացիորեն անտեսել են ինքնիրավչությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 322 հոդված)»:

Հատուկ ծանոթագրություն Պաշտպանի լիազորություններից անտեղյակ բոլոր պաշտոնյաների համար.

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ հոդվածներ.

-Պաշտպանը իրավասու է հայտնել իր դիրքորոշումը Դատախազության գործողությունների իրավաչափության վերաբերյալ:

-Պաշտպանն իրավասու է ծանոթանալ այն նյութերին, որոնց կապակցությամբ մերժվել է քրեական գործի հարուցումը:

-Պաշտպանն իրավասու է համապատասխան մարմինների գործողություններում խախտում հայտնաբերելու դեպքում հանդես գալ առաջարկությամբ՝ նշելով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերականգնման համար անհրաժեշտ և կատարման ենթակա հնարավոր միջոցառումները:

-Պաշտպանը որևէ կերպ կաշկանդված չէ օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակներում պետական մարմինների, այդ թվում՝ Դատախազության գործողություններում խախտում հայտնաբերելու և դրանից բխող այլ գործողություններն իրականացնելու հարցում:

Այսպիսով, երեկվա իր հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսևորում է իրավական անգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունը: Այդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով:

Պաշտպանի աշխատակազմ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում