Dropbox–ը շարունակում է «ամպային» սթարթափերի գնումը: Երաժշտական Audiogalaxy ծառայությունից հետո ընկերությունը գնել է Snapjoy-ը՝ լուսանկարների պահպանման ու ղեկավարման օնլայն ծառայությունը։ Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
Ինչպես Dropbox-ը, Snapjoy-ը ևս ծագել է Y Combinator-ից:
Սթարթափը հիմնել են երկու լուսանկարիչներ՝ Ջեյ Փի Ռենն ու Մայքլ Դվոնը: Ծառայության միջոցով հնարավոր է բեռնել «ամպի» մեջ լուսանկարներ (տեսախցիկից, սմարթֆոնից, Flickr-ից, Picasa-ից, Facebook-ից, Twitter-ից կամ Instagram-ից), ապա այն դիտել ցանկացած այլ սարքում:
Գործարքի ֆինանսական պայմանները չեն հրապարակվում: Snapjoy-ում նոր օգտատերերի գրանցումը դադարեցվել էր դեկտեմբերի 19-ին:








































