People ամսագիրը, որը ներկայացնում է հայտնի անձանց կյանքը լուսաբանող նորություններ, հրապարակել է 2012թ. գլխավոր իրադարձությունների ցուցակը: Վարկանիշային աղյուսակի հերթականությունը որոշվել է պարբերականի կայքէջում կատարված օնլայն քվեարկության հիման վրա: Քվեարկությանը մասնակցել է ավելի քան մեկուկես միլիոն մարդ:
Ինչպես նշված է People-ի հաղորդագրության մեջ, 2012թ. նշանավորվել է նվազագույնը 2 «գաղտնի» ամուսնություններով՝ դերասաններ Ռայան Ռեյնոլդսի ու Բլեք Լայվլիի, ինչպես նաև Ջեսիկա Բիլի ու Ջասթին Թիմբերլեյքի: Երկու արարողություններն էլ իրականում բաց են եղել ԶԼՄ-ների համար:
Իր հերթին, 2013թ. ամենասպասված ամուսնություն է ճանաչվել Ջենիֆեր Էնիսթոնի ու նրա ընտրյալի՝ Ջասթին Թերուի կայանալիք ամուսնությունը, որի հստակ ժամկետները հայտնի չեն:
Սիրավեպ, որի գոյությանը «մենք դեռ չենք կարող հավատալ». People-ի ընթերցողները ընտրել են դերասանուհի Մերի-Քեյթ Օլսենի և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի եղբոր՝ Օլիվիեի հարաբերությունները: Այն մասին, որ զույգը հանդիպում է, հայտնի է դարձել 2012թ. գարնան վերջին:
Ըստ People-ի վարկածի՝ 2012թ. ամենահիշարժան իրադարձություններն են.
1. Գաղտնի ամուսնություններ՝ Ռայան Ռեյնոլդս ու Բլեք Լայվլի, ինչպես նաև Ջեսիկա Բիլ ու Ջասթին Թիմբերլեյք:
2. Ամենահիշվող զգեստը՝ Քեյթ Միդլթոնի զգեստը Լոնդոնի Օլիմպիադայի բացմանը նվիրված գալա-համերգին:
3. Ամենահուզիչ հաղորդագրությունը երեխայի ծնունդի մասին՝ Հիլարի Դաֆի գրառումները թվիթերում իր որդու ծննդյան կապակցությամբ:
4. «Տարվա վերամիավորում»՝ ամերիկյան «Ամբողջական տուն» սիթքոմի 25-ամյա տարեդարձի նշումը:
5. «Նա, ով մեզ ձանձրացրել է»՝ Լինդեյ Լոհան:
6. «Նրանք, ովքեր մեզ դեռ հետաքրքրում են»՝ արքայազն Ուիլյամ ու Քեյթ Միդլթոն:
7. «Ամենաապշեցնող կերպարանափոխումը կինոյում՝ Դենիել Դեյ-Լյուիսը Աբրահամ Լինքոլնի դերում:
8. Ամենասպասված հարսանիքը՝ Ջենիֆեր Էնիսթոն ու Ջասթին Թերու:
9. Ամենաանսպասելի սիրավեպը՝ Մերի-Քեյթ Օլսեն ու Օլիվիե Սարկոզի:
10. «Լավագույն վերադարձ հեռուստատեսություն»՝ Բրիթնի Սփիրսը՝ որպես X Factor հեռուստաշոուի հաղորդավար:










































