ԱՄՆ կառավարությունը հնդկացիների նավախո ցեղին կվճարի ավելի քան 500 մլն դոլարի փոխհատուցում. սա Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամեծ փոխհատուցումն է, որ երբևէ վճարվել է հնդկացիների ցեղին: Այս մասին գրում է BBC-ն:
Փոխհատուցումը կդառնա արդեն ավելի քան կես դար ձգվող դատական գործընթացի ավարտը:
Իրենց հերթին նավախո ցեղի ներկայացուցիչները կհրաժարվեն հայցերից, որոնք առնչվում էին այն բանին, թե ինչպես են ԱՄՆ իշխանությունները Արիզոնա, Նյու Մեքսիկո և Յութա նահանգներում վերաբերվում հնդկացիների ռեսուրսների հետ:
Նավախոների հողերի գրեթե կեսը ներկայում օգտագործվում է գյուղատնտեսական, գազի և նավթի արդյունահանման նպատակներով:








































