Լոնդոնի «Չելսի»-ի ղեկավարությունը կշարունակի հզորացնել թիմի կազմը: Այդ նպատակն իրականացնելու համար ակումբի ղեկավարները մեծ գումարներ են նախատեսում:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` «Չելսի»-ն 100 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գործարք է նախապատրաստում: 30 մլն-ի դիմաց լոնդոնյան ակումբը ձեռք կբերի Մոուտինյուի տրանսֆերը, իսկ 70 մլն-ի դիմաց` Ռադամել Ֆալկաոյի իրավունքները:
Միաժամանակ ակումբը կարող են լքել Էշլի Քոուլը, Ֆրենկ Լեմպարդը և Դանիել Սթարիջը:







































