Thursday, 02 07 2026
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան
16:05
Վենեսուելայում երկրաշարժից հետո օգնություն է ստացել ավելի քան 80 000 ընտանիք
«Հայստան» դաշինքին հորդորում եմ համոզել Քոչարյանին ու բերել նստեցնել այս դահլիճում․ Ալեքսանյան
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ

Ինչ է կատարվում Պոլիտեխնիկում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանին այդ պաշտոնում փոխարինեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, բոլորն սկսեցին խոսել այդ երկու բուհերը միավորելու անհրաժեշտության մասին, ինչպես նախկինում էր: Ճարտարապետաշինարարական համալսարանի մամուլի պատասխանատու Ժասմին Վիլյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ այդ հարցում որևէ տեղաշարժ ու նոր բան չկա, իսկ վերջին նորությունը նախարարի ամռանն արած հայտարարությունն է, թե մոտեցումը ճիշտ է, բայց դեռ վաղ է միավորելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելը: Բանն այն է, որ եթե ճարտարագիտականում երկու ձեռքով կողմ են այդ միավորմանը, ապա ճարտարապետաշինարարականում խիստ դեմ են և պայքարում են, որ դա տեղի չունենա, քանի որ միավորման արդյունքում ոչ միայն ֆակուլտետներ կփակվեն, դասաժամեր կկրճատվեն, այլև աշխատատեղեր կփակվեն:

Ճարտարագիտական համալսարանի էլեկտրոնային թարգմանական լաբորատորիայի վարիչ, տեխնիկական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը գտնում է, որ բուհերի միավորումն անհրաժեշտություն է. «Անկախ ամեն ինչից, պետք է միավորվեն, երկու բուհում էլ ուսումնասիրվող առարկաների 70-80 տոկոսը նույնն է, նույն պայմաններն են, պարզապես արհեստական կիսել են՝ դարձնելով երկու առանձին հաստատություն»: Այսինքն՝ անցյալ դարի 80-ականների վերջին բուհը, այն ժամանակ Պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնատել են սուբյեկտիվ, անձնական պատճառներով, և բնավ էլ օբյեկտիվ անհրաժեշտություն չի եղել:

Թոքմաջյանը, որ մի բուհի ռեկտորի պաշտոնից անցում կատարեց մյուս բուհի նույն պաշտոնին, և ում անվան հետ վերջերս, այսպես կոչված, «սեքս սկանդալ» է կապված, այդ միավորման խորհրդանիշն է: Մենք հետաքրքրվեցինք, թե ռեկտորի անձնական նամակագրության հրապարակումը չի՞ վնասել նրա հեղինակությանը, և չի՞ բարդացել ռեկտորի պաշտոնում նրա աշխատանքը: «Ճիշտն ասած՝ պատերի տակ փսփսում են, բայց, դատելով այդ ամենից, մեղավորն ինքը չէ, մեղավորն այն կանայք են, որ իրեն կպել են: Իսկ դա առիթ չի, որ իրեն փոխեն կամ հանեն, իրավական խախտում չի արել և մինչև հիմա որևէ կաշառակերություն չի արել, մաքուր է. էդ մեկը՝ հաստատ: Պոլիտեխնիկում Թոքմաջյանից դժգոհ չեն, գոհ ենք, համենայնդեպս, մինչև հիմա դժգոհելու առիթ չի տվել, նախկին ռեկտորի հետ չես կարող համեմատել»,- նշում է պրոֆեսոր Մանուկյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում