Վան Գոգի մահվան 125-րդ տարելիցի կապակցությամբ Ամստերդամում կբեմադրեն «Վինսենթ» երաժշտական ներկայացումը: Պրեմիերան կկայանա 2015-ի վերջին, «Ոգեշնչման 125 տարիները» միջազգային լայնածավալ ծրագրի շրջանակներում, գրում է The Telegraph-ը:
Վան Գոգի Եվրոպական հիմնադրամի ներկայացուցիչը հայտարարել է, որ նիդեռլանդացի նկարչի մասին երաժշտական ներկայացման մեջ Վան Գոգի ստեղծագործություններն անսպասելի մեկնաբանությամբ կներկայացվեն:
Վան Գոգի մահվան 125-րդ տարելիցը ամբողջ աշխարհում կնշվի 2015-ի հուլիսի 29-ին: Ցուցադրություններ ու մշակութային արարողություններ կկազմակերպվեն Նիդեռլանդների, Բելգիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի քաղաքներում:












































