Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը զերծ էր պահում իր երեխաներին տեխնոլոգիական սարքավորումներով տարվելուց, այդ թվում` iPad պլանշետիկներից: Այս մասին գրում է The New York Times-ը:
Նրա կենսագիր Ուոլթեր Այզեքսոնի խոսքերով` ամեն երեկո Ջոբսը երեխաներին հավաքվել է սեղանի շուրջը գրքերի և պատմության քննարկման համար: Ոչ ոք չէր օգտվում համակարգչից կամ պլանշետից:
Նրա օրինակին շատ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներ են հետևում: Օրինակ` 3D Robotics-ի տնօրեն Քրիս Անդերսոնի կարծիքով` նոր տեխնոլոգիաների վտանգը վնասակար կոնտենտում և էլեկտրոնային նորույթներից առաջացող կախվածության մեջ է:






































