BMW-ն Փարիզի ավտոսրահում կներկայացնի նոր սերնդի MINI: Այս մասին հայտնում է ընկերության ռուսական ծառայությունը:
Իր 55-ամյա պատմության մեջ առաջին անգամ MINI-ն շուկա դուրս կբերի 5-դռնանի մոդել՝ կոմպակտ ավտոմոբիլների սեգմենտում:
Այդ դեբյուտից հետո MINI ընտանիքում կթողարկվի 8 ավտոմեքենա:
Նոր՝ 5-դռնանի MINI-ին ունի 3 ու 4-մխոցանի 6 շարժիչ: MINI TwinPower Turbo տեխնոլոգիան թույլ է տալիս 100 կմ-ի համար ծախսել 3,5-5,9 լիտր վառելիք: Շարժիչի հզորությունը 95-192 ձիաուժ է: Ավտոսրահում կցուցադրվի նաև MINI-ի մասնագետների ու իտալական դիզայներական սրահի համատեղ աշխատանքը՝ MINI Superleggera Vision կոնցեպտը:











































