Մեքսիկական Միչոական նահանգում ձերբակալվել են երկու լրագրողներ, ովքեր գումար են ընդունել «Տամպլիերների օրդենի ասպետներ» խոշոր թմրակարտելի առաջնորդից ԶԼՄ-ներում հանցավոր խմբավորման պրոպագանդման համար:
Անհայտ անձինք տեսանյութ էին նկարել թմրակարտելի ղեկավար Սերվանդո Գոմեսի և լրագրողների հանդիպումից, որի ժամանակ գումար է փոխանցվել: Տեսանյութն ուղարկվել է տեղական մարմիններին: Այս մասին փոխանցում է Russia Today-ը:
Ոստիկանությունը ձերբակալել է լրագրողներին, ովքեր խոստովանել են, որ գումար են վերցրել թմրակարտելից ԶԼՄ-ներում պրոպագանդման համար՝ վախենալով իրենց կյանքի հանդեպ սպառնալիքից:
Կարտելը խոշորագույն հանցավոր խմբավորումն է Մեքսիկայում, որը զբաղվում է սինթետիկ թմրանյութերի արտադրությամբ ու վաճառքով:









































