«Օլիմպոսի անկումը» և «Անզսպելիները -3» ֆիլմերի սցենարիստներ Քրեյթոն Ռոտենբերգերը և Քեթրին Բենեդիկտը կզբաղվեն մեծ էկրանի համար The Drowning խաղի հարմարեցմամբ: Այս մասին հայտնում է Deadline պորտալը:
iOS-ի համար ճապոնական խաղը թողարկվել էր անցած տարի և դարձել AppleStore-ում վաճառքի առաջատար: Ծրագրվում է, որ խաղի հիման վրա ֆիլմը կնկարահանվի էկոսարսափի ժանրում: Սյուժեն կպատմի օվկիանոսում նավթի արտահոսքի հետևանքների մասին, որի արդյունքում արթնանում են հնագույն միկրօրգանիզմները:
Խաղի էկրանավորումը ստանձնել է Radar Pictures ստուդիան:











































