Ֆրանսիական Air France ավիափոխադրողը հրաժարվել է բյուջետային Transavia դուստր ընկերության զարգացման նախագծից՝ կապված ընկերության օդաչուների շարունակվող գործադուլի հետ: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը:
Ավելի վաղ Air France-ի ղեկավար Ալեքսանդր դե Ժյունյակը պատրաստակամություն էր հայտնի զիջումների գնալ և առնվազն մինչև դեկտեմբեր սառեցնել ծրագրերը:
Օդաչուները մտավախություն ունեին, որ Պորտուգալիայում գրանցված Transavia-ի առավելությունները սպառնալիքի տակ կդնեն Ֆրանսիայում աշխատատեղերի զգալի մասը, և պահանջում էին, որ աշխատավայրը փոխելու դեպքում երաշխավորվեր աշխատավարձերի և սոցիալական երաշխիքների ներկայիս մակարդակը:











































