Ճապոնիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ: «Կիոդո» տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել են Ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչները:
Պատժամիջոցների փաթեթի ստույգ բովանդակությունը ներկայում չի հաղորդվում: Գործակալության տվյալներով՝ խոսքը ռուսական բանկերի որոշ արժեթղթերով գործողության սահմանափակումների մասին է:










































