Բռնցքամարտիկ Սերխիո Մարտինեսը Արգենտինայի 2012 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել: Այդ մասին է հայտնել ESPN-ը:
Բռնցքամարտիկը WBC վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել:
Արգենտինայի մարզական լրագրողների քվեարկության արդյունքում երկրորդ տեղում է Օլիմպիական չեմպիոն Սեբաստիան Էդուարդո Կրիսմանիչը:
«Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, ով 2012 թվականին 90 անգամ գրավել է մրցակիցների դարպասը, երրորդ տեղում է:










































