ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն առաջիկա շաբաթներին չի մեկնի արտերկրյա ուղևորությունների՝ հիվանդության պատճառով, հաղորդում է Interfax-ը:
Պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Ռեյնսը հաղորդել է, որ բժիշկները նրան խորհուրդ են տվել խուսափել երկրարատև թռիչքերից:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հիլարի Քլինթոնը վարակվել է աղիքային լուրջ հիվանդությամբ, որի պատճառով նա ստիպված է եղել հետաձգել Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկայի երկրներ նախատեսված այցերը: Հայտնի է դարձել նաև, որ ուժեղ ջրազրկման հետևանքով ԱՄՆ-ի պետքարտուղարը գիտակցությունը կորցրելով ընկել է և ուղեղի ցնցում ստացել:
Հիլարի Քլինթոնն ԱՄՆ-ի ամենաշատ ճամփորդող պետքարտուղարն է: 4 տարվա ընթացքում նա այցելել է 112 երկիր և ինքնաթիռում անցկացրել մոտ 400 օր:











































