WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը(40-4) և բրիտանացի բռնցքամարտիկ Փոլ Սմիթը (35-3) համաշխարհային տիտղոսային մենամարտից առաջ բաց մարզում են անցկացրել Գերմանիայի Կիլ քաղաքում:
Պատասխանելով ԶԼՄ-ների ներկայացուցիչների հարցերին, Արթուրը, մասնավորապես նշել է.
«Ես չեմ թերագնահատում Սմիթին: Հակառակը, գերագնահատում եմ նրան: Սովորաբար ռինգ դուրս գալուց առաջ համապատասխան նախապատրաստվածություն եմ ունենում: Լավագույն մարզավիճակում եմ և պատրաստ պաշտպանել տիտղոսը»:
Boxingnews-ը նշում է, որ Աբրահամն իսկական հերոսի ընդունելության է արժանացել, երբ լեգենդար մարզիչ Ուլի Վեգների հետ մտել է ռինգ:











































