Լոնդոնի հրշեջ ջոկատը նոր ձև է կիրառելու հրդեհների մասին տեղեկություն ստանալու համար: Բրիտանիայի մայրաքաղաքի հրշեջները ցանկանում են թույլ տալ քաղաքացիներին արտակարգ դեպքերի մասին հայտնել Twitter-ի միջոցով: Ենթադրվում է, որ լոնդոնցիները կարող են օգտագործել միկրոբլոգերի ցանցը՝ 999 համարին հավասար, հաղորդում է Yoki-ն:
Թե երբ կգործի հրշեջների հետ կապի նոր համակարգը՝ դեռ հայտնի չէ:
Լոնդոնյան հրշեջ թիմի Twitter-ի էջին բաժանորդագրվածների թիվը հասնում է 30,000-ի:










































