Ուկրաինայի արևելքում զինված հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 3.5 հազարը՝ ներառյալ մալայզիական ավիաաղետի զոհերին: Այս մասին գրում է BBC-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ մարդու իրավունքների հարցերով օգնական Իվան Շիմոնովիչին:
Ելույթ ունենալով Ժնևում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի խորհրդի նիստում՝ Շիմոնովիչը հայտնել է, որ վերջին գնահատականներով՝ ապրիլից ի վեր հակամարտության հետևանքով զոհվել է 3543 մարդ:
Ավելի վաղ Շիմոնովիչը հայտարարել էր, որ զոհվել է 3 հազար մարդ՝ այդ թվում ներառելով ինչպես խաղաղ բնակիչներին, այնպես էլ ռազմական գործողությունների երկու կողմերի մասնակիցներին:







































