Ահաբեկչության դեմ պայքարում մասնակցությունը միջազգային կոալիցիային, որը գլխավորում է ԱՄՆ-ը, կվնասի Լիբանանին: Այս մասին «Էլ-Մանար» հեռուստաալիքի եթերում հայտարարել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Սեյիդ Հասան Նասրուլան:
«Լիբանանի շահերից չի բխում և նրա համար վտանգավոր է մաս կազմել միջազգային կոալիցիային՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ»,- ասել է Նուսրուլլան:
«Հըզբոլլահ»-ի կարծիքով՝ հենց Լիբանանը մաս կազմի միջազգային կոալիցիային, ապա նրան կպարտավորեցնեն բացել իր օդային և ծովային տարածքները և տարածք հատկացնել ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և «ցանկացած այլ արտասահմանյան կոնտինգենտի» ռազմական բազաների համար, որը միջազգային կազմակերպության մաս չէ:
Սեյիդ Հասանը նաև հայտարարել է՝ եթե որևէ մեկը ցանկանում է օգնել Լիբանանին, ապա պետք է դադարեցնի այդ երկրին սպառնացող ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը:







































