ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 16 մարդու ներառել է պատժամիջոցային ցուցակում՝ տարբեր ահաբեկչական խմբավորումներին ունեցած մասնակցության պատճառով՝ ասվում է կազմակերպության կայքում հայտնված փաստաթղթում: Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն:
Համաձայն փաստաթղթի՝ ցուցակում հայտնվել են Քուվեյթի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Սաուդյան Արաբիայի, Իրաքի, Սենեգալի, Սիրիայի և Թունիսի քաղաքացիներ: Նրանց մեղադրում են Աֆղանստանի, Սիրիայի, Թունիսի, Եմենի և Իրաքի տարածքում գործող տարբեր իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ: Պատժամիջոցների ցուցակում հայտնվածների շարքում կան գրոհայիններ, ինչպես նաև անձինք, ովքեր զբաղվել են հավաքագրմամբ և ահաբեկիչների ֆինանսավորմամբ:
Ցուցակում հայտնված անձանց արգելվում է ճանապարհորդել աշխարհով և զբաղվել զենքի մատակարարումներով: Նրանց հաշիվները կսառեցվեն: Ցուցակում հայտնվածների մեծ մասը մասնակից են «Ալ-Քաիդային» և «Ջեբհաթ Ալ-Նուսրային»:










































