Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ԱՄՆ ավիահարվածներն անօրինական են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ռոհանին կարծիք է հայտնել, որ նման գործողությունները չպետք է Սիրիայի աջակցությունը ստանան: Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Վաշինգտոնը Դամասկոսին տեղեկացրել է գործողության մասին:
Նշվում է նաև, որ Սիրիայի կառավարական զորքերը չեն միջամտել իրադարձություններին:









































