Իսպանիայի կառավարությունը հրաժարվել է խստացնել աբորտների մասին օրենքը, հաղորդում է Agence France-Presse-ը: Վարչապետ Մարիանո Ռախոյի խոսքերով՝ կառավարությունում չեն կարողացել պայմանավորվել, թե որքան խիստ պետք է լինեն սահմանափակումները, գրում է Lenta.ru-ն:
Այժմ կինը Իսպանիայում կարող է իր ցանկությամբ հղիության 14-րդ շաբաթում աբորտ անել, իսկ պտղի զարգացման խանգարումների դեպքում՝ 22-շաբաթականում: Օրինագծի համաձայն՝ կինը կարող է իր հղիությունը ընդհատել, երբ այն սպառնում է առողջությանը կամ բռնաբարության հետևանք է: Այս նախաձեռնությունը երկփեղկել է ոչ միայն իսպանական հասարակությունը, այլև իշխող Ազգային կուսակցությունը:
Աբորտների հարցը Իսպանիայի համար շատ ցավոտ է:









































