shamshyan.com -ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի բնակիչ, 24-ամյա Վահե Աթաբեկյանը Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի Սարիգյուղի վարչական տարածքում իր վարած ՎԱԶ-21011 մակնիշի 23 ՕՕ 371 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Տավուշի մարզի Սևքար գյուղի բնակիչ, 55-ամյա Թոռնիկ Սահակյանի վարած ԿՌԱԶ մակնիշի 31ՏՏ 655 համարանիշի ավտոմեքենային:
Վթարի հետևանքով ՎԱԶ-21011-ի վարորդ Վ. Աթաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Իջևանի բժշկական կենտրոն, իսկ նրա ուղևորուհին, ով –shamshyan.com-ի տեղեկություններով վարորդի մայրն է, 43-ամյա Ջեմմա Շահնազարյանը, տեղում մահացել է:
Մանրամասները՝ shamshyan.com-ում











































