Իտալական «Ռոմա»-ի հարձակվող Ժերվինյոն մեկնաբանել է Կոտ դ՛Իվուարի ազգային հավաքականում ներկայիս իրավիճակը, հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը:
– Դիդյե Դրոգբան մեր ավագն էր: Նա մեծ ներդրում է ունեցել մեր ազգային հավաքականի հաջողություններում, և նրա հեռանալուց հետո դատարկություն է զգացվում:
Անչափ հպարտ ու երջանիկ եմ, որ խաղացել եմ Դրոգբայի հետ: Հիմա Դիդյեն գնացել է, և թիմը առանց նրա պետք է առաջ շարժվի ,- հայտարարել է Ժերվինյոն:









































