Դարանակում ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը իր մարդկանց է ուղարկել գյուղ և փոխանցել, որ գյուղի բնակիչները իրենց ձայնը տան գործող գյուղապետ Վլադիմիր Սարկիսյանին։
«Ես էդ հնարավորությունը չունեմ, որ կապվեմ Սերժ Սարգսյանի հետ և հարցնեմ, թե Վլադիմիր Սարկիսյանը գյուղի և գյուղի բնակիչների համար այս 10 տարիների ընթացքում ինչ է արել, որ նորից նույն ձևի թեկնածուի շահն եք պահում։ Գյուղացին այսօր պետք է կարողանա գյուղի վաղվա լավ օրվա համար քվեարկի, ոչ թե նույն տաշտակի, որը տարեցտարի մաշվում է»,- այս ցանկությունը և հարցը մեր միջոցով Սերժ Սարգսյանին փոխանցեց Գյուլնազ Գրիգորյանը։
Նա մեզ նաև տեղեկացրեց, որ նամակ-դիմում ունեն Սերժ Սարգսյանին ուղղված։ Նամակում մասնավորապես ասվում է, որ գործող գյուղապետին շուտ պետք է գործից հանած լինեին ու Դարանակին թեթև աչքով նայած լինեին, որը չի արվել։
«Եթե այսօր երկրի նախագահը էդ նույն անգյալին որպես գյուղապետ է ընդունում, ուրեմն նման շատ-շատ անգյալների է ընդունում։ Մտածելով Հայաստանն ա էլի, թող սենց քայքայվի, գնա»,- լրացրեց Գյուլնազ Գրիգորյանը։
Մեր այն հարցին, թե իր անկուսակցական լինելու հանգամանքը որքանո՞վ է խանգարում իրեն այս ընտրապայքարում, Գյուլնազ Գրիգորյանը պատասխանեց.
«Ինձ թվում է, որ ինձ հենց դա է խանգարում կամ որ էսպես պայքարում եմ անարդարության դեմ։ Տպավորություն է ստեղծվում, որ արդարությունն այս երկրում տեղ չունի»։