Դևիդ և Վիկտորյա Բեքհեմների որդին նկարահանվել է Burberry նորաձևության ապրանքանիշի սուրբծննդյան գովազդային արշավում:
12-ամյա Ռոմեոյի լուսանկարը հրապարակվել էր Instagram-ի ընկերության պաշտոնական օգտահաշվում:
Գովազդային հոլովակն ու պաշտոնական լուսանկարները կցուցադրվեն այս տարվա նոյեմբերին:
Burberry-ի աշխատակիցը The Daily Mail-ի լրագրողի հետ զրույցում հայտնել է, որ ընկերության նկարահանումները անցկացվել են Լոնդոնում:
Ավելի վաղ՝ 2013թ., Ռոմեոն նկարահանվել էր ընկերության գարուն-ամառ հավաքածուի գովազդում:











































