Google ընկերությունը, որին պատկանում է համանուն որոնողական համակարգը, հայտարարել է Motorola Home-ի բաժնետոմսերի մի մասը վաճառքի մասին, որը զբաղվում է կաբելային հեռուստատեսության միացման համար TV-ների արտադրությամբ:
Համակարգողների հավանության դեպքում բաժնետոմսերի մի մասը կանցնի Arris Group Inc-ի տրամադրության տակ,- հաղորդում է Reuters-ը: Սպասվում է, որ գործարքի արժեքը կազմելու է 2,35 մլրդ դոլար: Դրա հետ մեկտեղ, Arris Group-ը կներկայացնի կանխիկ միջոցներ և իր բաժնետոմսերի 15,7%-ը:
Չնայած Motorola Home-ի բաժնետոմսերը բարձրեկամտաբեր են համարվում՝ նրանց տարեկան եկամուտը կազմում է 3,4 մլրդ եվրո, Google-ը մտադիր է կենտրոնանալ բջջային սարքավորումնների արտադրության վրա:










































