Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

ԲՀԿ-ն խորտակեց ժողովրդի հույսերը և տկարացրեց ընդիմադիր շարժումը. Սմբատ Այվազյան

Սմբատ Այվազյանի հայտարարությունը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի 2013 թ-ի փետրվարի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուվերաբերյալ:

Հայրենակիցներ,

Իշխանությունը իր քաղաքական արբանյակների հետ ժողովրդին հերթական անգամ խաբեց: Իր իսկ ստեղծած այլընտրանքը հանելով նախագահական մրցապայքարից, քաղաքացիներին ընդհանրապես զրկեց որևէ ընտրություն կատարելու հնարավորությունից:

Իշխանությունների կողմից ժամանակին որպես արհեստական այլընտրանքային ուժ ստեղծված Բարգավաճ Հայաստան կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելը մեկ անգամ ևս ի չիք դարձրեց մեր երկրում քաղաքական պայքարի հնարավորության վերաբերյալ սին պատրանքները:

Հասկանալով, որ իշխանությանը մերժելու համար ժողովուրդը պատրաստ էր նույնիսկ կեղծ այլընտրանքի հետևից գնալ, ԲՀԿ-ն, որը խորհրդարանական ընտրություններին ստացել էր ընտրողների ձայների գրեթե կեսը, գնաց քաղաքական հանցագործության, հրաժարվելով նախագահական պայքարից:

Ինչպես 2003-ին Ազգային Միաբանության և 2008-ին Օրինաց Երկրի դեպքում, այնպես էլ այս անգամ երկրի քաղաքական վերնախավը իր անդրկուլիսյան պայմանավորվածություններով հուսախաբ արեց մեր հարյուր հազարավոր հայրենակիցներին, դրսևորելով իր հանցավոր եսասիրությունը:

Հանուն իշխանության պահպանման նրանք այս անգամ էլ դավաճանեցին ժողովրդին, Բարգավաճ Հայաստանը դարձնելով ընտրազանգվածին ապակողմնորոշելու հերթական գործիք:

Իսկ ԲՀԿ-ն ձևացնելով ընդդիմադիր գործունեություն կարողացավ, ոչ միայն խորտակել ներկա պահին քաղաքական մրցակցային դաշտ ստեղծելու ժողովրդի հույսերը, այլև տկարացնել ընդիմադիր շարժումը, որն արտահայտում և արտացոլում էր լայն ժողովրդական զանգվածների բողոքն ընդդեմ անհույս գործազրկության, աղքատության և պաշտոնյաների անօրենությունների:

Այսպես շարունակվելու դեպքում մեզ սպասում են առաջընթացի և ապագայի նկատմամբ հավատի բացակայությամբ, հանցավոր ռեժիմների վերարտադրութան տասնամյակներ:

Այս իրավիճակում Հայաստանի նվիրյալ որդիները, իսկական քաղաքացիները չե’ն կարող լռել:

Չեն կարող չտեսնել, որ երկիրը կանգնած է լրջագույն սպառնալիքների և մարտահրավերների առջև, շարունակվող թշնամական շրջափակման մեջ:

Չեն կարող չտեսնել, որ Հայաստանի քաղաքացիների կեսն արդեն լքել է երկիրը, իսկ իշխանությունն ամբողջությամբ ձախողել է տնտեսական քաղաքականությունը:

Ժողովուրդը պետք է արթնանա ու վերջ դնի այս ոճրագործությանը: Ժողովուրդը պե՛տք է ոտքի կանգնի ու պաշտպանի իր իրավունքները, իր հաղթանակը Ղարաբաղյան պատերազմում, իր հայրերի պատիվը և իր երեխաների ապագան:

Ես կոչ եմ անում Հայաստանի նվիրյալ որդիներին միանալ և մեկընդմիշտ ապացուցել, որ անդրկուլիսային պայմանավորվածությունները չեն կարող կոտրել ժողովրդի կամքը:

Կո’չ եմ անում բոլոր հայերին, ում հետաքրքրում է հայրենիքի ապագան, պաշտպան կանգել իրենց սահմանադրական իրավունքներին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պետք է համախմբվել, միավորվել և պայքարել, որպեսզի 2013 թ-ի Փետրվարի նախագահական ընտրությունները անցնեն ժողովրդավարության և բազմակարծության մթնոլորտում:

Մենք չպետք է թույլ տանք, որպեսզի մեզ կրկին խաբեն անպատասխանատու մարդիկ, ովքեր իրենց անձնական շահը վեր են դասում ժողովրդի շահերից:

Մենք այլեւս չպետք է լուռ նայենք, թե ինչպեն են ոմանք քաղցած ու անպաշտպան ժողովրդի հաշվին ապրում շքեղության մեջ, դղյակներ ու ամրոցներ կառուցում:

Չպետք է համակերպվենք այն բանի հետ, որ իրենց արյան գնով Արցախն ազատագրած մեր հայրենակիցների ընտանիքները գոյատևեն աղքատության մեջ:

Այլևս տեղ չկա:

Համբերության բաժակը լցվել է:

Հետևաբար, մենք պե’տք է պայքարենք:

Պայքարենք հանուն ապագայի, հանուն հայրենիքի ու հանուն նոր հույսի ծննդյան:

Միայն համազգային միասնական ու վճռական գործողությունները կարող են շտկել վիճակը:

Միայն ազգային արժեքների շուրջ ճշմարիտ հայրենասերների համախմբումն է, որով կարող ենք հաղթահարել այս քաղաքական դավաճանությունների շարքն ու դրանց բերած դառնությունը:

Հայրենակիցներ. մենք պարտավոր ենք ազատվել այս անտարբերության թմբիրից և պարտավոր ենք հասկանալ, որ այս իրավիճակում լռելը հավասարազոր է դավաճանության:

Մենք պարտավոր ենք համախմբվել ու գործել:

Մենք պարտավոր ենք գտնել այս անհանդուրժելի իրավիճակը շտկելու ձևերն ու միջոցները:

Մենք պայքարելու ենք և մոտ ապագայում կներկայացնենք մեր տեսակետներն ու ծրագրերը: Պայքարելու ենք հանուն իրականում ազատ ու ժողովրդավարական Հայաստանի:

Այդ պայքարում ես և իմ համախոհները ակնկալում ենք մեր հասարակության, մեր ողջ ժողովրդի օգնությունն ու աջակցությունը: Որովհետև մեր միասնությունն է լինելու հաղթելու, իրականում բարգավաճող երկիր կառուցելու միակ երաշխիքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում