Էլեկտրոնիկայի հոլանդական արտադրող Philips-ը հայտարարել է բիզնեսի վերակառուցման մասին, որի արդյունքում ընկերությունից առանձին կառույցում կանջատվի լուսային լուծումների արտադրության բիզնեսը: Այս մասին ասվում է Philips-ի հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Lighting Solutions-ը կկենտրոնանա լուսադիոդային լամպերի, լուսամփոփների և լուսավորության համակարգերի արտադրության վրա: Ընկերության երկրորդ ստորաբաժանումը կշարունակի զբաղվել առողջապահության ոլորտում լուծումների, ինչպես նաև սպառողական ապրանքների արտադրությամբ (HealthTech):
Երկու ընկերություններն էլ կաշխատեն Philips բրենդի ներքո:
2013-ի արդյունքներով՝ Philips-ի վաճառքը կազմել է 22 մլրդ եվրո, որից 15 միլիարդը բերել է առողջության համար լուծումների արտադրության բիզնեսը, ևս 7 միլիարդը՝ լուսային լուծումների արտադրությունը: Ընկերությունը ծրագրում է 2016-ին ցուցանիշը ավելացնել 4-6 տոկոսով:









































