Time պարբերականը ներկայացրել է լեհ Կասպեր Կովալսկիի աերոլուսանկարչական աշխատանքները: Նա 5 տարի ճարտարապետություն է ուսումնասիրել և 4 տարի աշխատել որպես դիզայներ: Նրա խոսքով՝ ճարտարապետությունն իր կյանքում մեծ տեղ է զբաղեցնում:
2006-ին նա որոշել է միավորել իր սիրելի զբաղմունքները՝ թռիչն ու լուսանկարչությունը, դրանց ավելացնելով աշխատանքային փորձը: Այժմ նա իր ժամանակն անցկացնում է թռիչքներ իրականացնելով ու լողափերը, այգիներն ու դաշտները լուսանկարելով:
Նրա աշխատանքները սեպտեմբերի 18-28-ը ցուցադրության են դրված Բրուկլինում՝ Photopoland ցուցահանդեսի շրջանակում:










































