Չորեքշաբթի Միլանի դատարանը չորս օտարերկրյա բանկերի մեղադրել է խարդախության մեջ՝ հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ընդգծելով, որ օտարերկրյա ֆինանսական հաստատություններից կառգրավվի 90 մլն եվրո:
Համաձայն դատարանի վճռի՝ շվեյցարական UBS, ամերիկյան JP Morgan, գերմանական Deutsche Bank և գերմանաիռլանդական Depfa Bank բանկերից պետք է առգրավվի գրեթե 90 մլն եվրո:
Բացի այդ, ֆինանսական հաստատություններից յուրաքանչյուրը դատապարտված է հավելյալ տուգանքների` 1 մլն եվրոյի չափով:
Այդ բանկերի ինը մենեջերներ կենթարկվեն 6-9 ամսվա կալանքի և կարգելվի նրանց աշխատել պետական հաստատություններում:
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել խարդախության և պայմանագրերի վերաբերյալ ապատեղեկատվության մեջ: 2005թ.-ին Միլանի իշխանությունները նրանց հետ կնքել էին 1,68 մլրդ եվրոյի պայմանագրեր՝ հաղորդում է Itar-Tass-ը:
Բանկերի խարդախության հետևանքով քաղաքը կորցրել է մինչև 300 մլն եվրո, իսկ իրենք վաստակել են ավելի քան 100 մլն եվրո:
Իտալիայում այս գործընթացը անվանում են պատմական: Բանկի ներկայացուցիչները հայտնել են բողոքարկելու իրենց մտադրության մասին:










































