ԱՄՆ-ը զինյալների դիրքերի ուղղությամբ հարվածներ է հասցրել Կարմիր ծովի միջազգային ջրերում և Պարսից ծոցի հյուսիսում գտնվող նավերից: Այս մասին երեքշաբթի օրը հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությանը:
«Այդ հարվածները հասցվել են միայն ԱՄՆ-ի միջոցներով»,- ասվում է Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ:
Փաստաթղթում նաև հաղորդվում է, որ ԱՄՆ-ը օդային հարվածները հասցնում է Կատարի, Բահրեյնի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի մասնակցությամբ: Նշված երկրները «մասնակցել են կամ աջակցել են «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ հարվածներ հասցնելուն», նշվում է հայտարարության մեջ:
ԱՄՆ-ը մի շարք արաբական երկրների աջակցությամբ երեքշաբթի գիշերն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դիրքերի ուղղությամբ:












































