Cerberus Capital Management ուղղակի ներդրումների ֆոնդը հայտարարել է, որ մտադիր է վաճառել Freedom Group ընկերությունը. այն զբաղվում է զենքի արտադրությամբ: Freedom Group-ին է պատկանում Bushmaster ընկերությունը, որի արտադրանքն անցյալ շաբաթ օգտագործվել է ամերիկյան Կոնեկտիկուտ նահանգի տարրական դպրոցում հրաձգության ժամանակ` հայտնում է vestifinance.ru-ն:
Freedom Group-ը ԱՄՆ զենքի շուկայի խոշորագույն արտադրողներից է, ունի այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են` Remington-ը, Bushmaster-ը, Marlin-ը և H&R-ը: Անցյալ շաբաթ Նյութաունի տարրական դպրոցում կրակ բացած Ադամ Լանզան Bushmaster AR 15 կիսաավտոմատ հրացան է օգտագործել:
Cerberus Capital Management-ը հայտարարել է, որ ֆոնդի դերը ներդրումների հարցում որոշումներ ընդունելն է, և «ֆոնդը ցանկություն չունի ազգային քննարկման առարկա դառնալ»:
ԱՄՆ-ում զենքի վերահսկման մասին օրենքը փոփոխելու օգտին ստորագրել են ռեկորդային թվով մարդիկ` 3 օրում իր համաձայնությունն է տվել ավելի քան 160 000 մարդ:
Տեղեկություն է տարածվել, որ Dick’s հոսքն իր բոլոր 511 խանութներում վաճառքից հանել է կիսաավտոմատ հրացանները: Walmart ցանցի կայքից հանել են Bushmaster AR 15 հրացանի գովազդը: Երեքշաբթի օրը Smith & Wesson-ի և Sturm Ruger-ի բաժնետոմսերն արժեզրկվել են համապատասխանաբար 10 և 8%-ով: Նյութաունի դպրոցում հրաձգության պահից ի վեր Smith & Wesson-ի բաժնետոմսերն արժեզրկվել են 18%-ով, Sturm Ruger-ինը` 15:







































