Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստները աջակցության խոսքեր են հղել «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովային: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Հիշեցնենք` կատալոնական ակումբի գլխավոր մարզչի հետազոտության արդյունքում պարզվել է, որ նա տառապում է ուռուցքով: Այսօր Վիլանովային վիրահատություն է սպասվում:
«Տիտո, մենք բոլորս քեզ հետ ենք: Դու պետք է հաղթահարես հիվանդությունը: Ավելի լավ թիմ չես կարող ունենալ, և այս պայքարում դու պետք է հաղթող լինես»,- հայտարարել է «արքայական ակումբ»-ի ավագ Իկեր Կասիլյասը:











































