ԱՄՆ պետդեպարտամենտը ամբողջ աշխարհով մեկ ստուգումներ է սկսել դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ապահովման համակարգերում այն բանից հետո, երբ կոմիտեն հաստատել էր, որ գերատեսչությունը սխալվել է, ինչը բերել է Լիբիայում դեսպանի մահվանը Բենղազիի հյուպատոսության վրա հարձակման ժամանակ,- հաղորդում է Ria Novostin:
«Կոմիտեի զեկույցը ցույց է տվել աշխատանքի անբավարարությունը: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրամանով անվտանգության ապահովման համակարգի ստուգումներ պետք է սկսվեն»,- հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բեռնսը:
Բեռնսի խոսքերով՝ պետդեպարտամենտի ղեկավարությունը ստուգման անցկացման ժամանակ որպես հիմք կվերցնի այն խորհուրդները, որոնք պարունակվում են զեկույցում, ինչպես նաև կվերանայի իր վերաբերմունքը վտանգի գնահատմանը:
Բեռնսը հիշեցրել է, որ հինգշաբթի գերատեսչության ղեկավարությունը կզեկուցի Կոնգրեսին իր ծրագրերի մասին: Լսումները ընթանալու են փակ դռների հետևում, կոմիտեի զեկույցի մի մասը ևս գաղտնի է:










































