Monday, 29 06 2026
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով
TRIPP նախագիծը միայն կշահի, եթե դրանում Ռուսաստանը մասնակցություն ունենա․ Գալուզին
ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի հնարավոր ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ
Մոսկվայում հերթական անգամ դժգոհել են Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորացման առնչությամբ
Էկոնոմիկայի նախարարությունն ամփոփաթերթով ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված պետական ծրագրերը
16:30
Թրամփը հայտնել է Իրանի հետ Դոհայում կայանալիք բանակցությունների և նավթի գնի նվազման մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Սեուլում մասնակցում է SOI Global Dialogue միջազգային գլոբալ երկխոսությանը

Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Մարտի 1-ին սպանվածի ընտանիքի. «Ազատություն»

Վարչական դատարանը վճիռ է կայացրել հօգուտ մարտիմեկյան իրադարձություններում զոհված Տիգրան Խաչատրյանի իրավահաջորդների։ «Ազատության» փոխանցմամբ՝ դատարանն անհիմն է համարել նրանց դեմ հարկային ծառայության, տվյալ դեպքում՝ Ֆինանսների նախարարության հայցն ու մերժել է այն՝ զոհվածի ընտանիքին ազատելով մոտ 2 հազար դոլարի հավելյալ հարկային պարտավորություններից։

Բանն այն է, որ Տիգրան Խաչատրյանը 2005 թվականից մինչև զոհվելը՝ 2008-ի մարտի մեկը, փոքր տաքսի ծառայություն է ունեցել։ Երիտասարդի մահից հետո վշտի մեջ հայտնված ընտանիքը չի կարողացել շարունակել բիզնեսը և 2009-ին լուծարել է ծառայությունը։

Սակայն, ինչպես «Ազատության» հետ զրույցում պատմել է մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Տիգրանի մահից հետո մինչև ծառայության լուծարումը հսկայական պարտքեր են կուտակվել անգործության մատնված ծառայության վրա: Ավելին՝ հարկային մարմինները, հաշվի չառնելով իրենց ողբերգությունը, ստուգումներ են սկսել ու տույժեր սահմանել՝ ընտանիքին ներքաշելով դատական քաշքշուկների մեջ։

Դատարանում զոհվածի իրավահաջորդների ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը «Ազատությանը» պատմեց, որ 6 տարի պահանջվեց այդ վեճերը մասամբ ավարտին հասցնելու համար։ Եվ ահա վերջերս պարզ է դարձել, որ Ֆինանսների նախարարությունը փորձում է երկրորդ անգամ բռնագանձել արդեն վճարված տույժերից մեկը՝ 800 հազար դրամի հասնող գումար, ինչը հաջողվել է կանխել դատարանի միջոցով:

«Սա չարյաց փոքրագույնն էր, որ դատարանը գոնե թույլ չտվեց վճարված գումարները ևս մեկ անգամ վճարել», – նշեց Խաչատրյանը: – «Որքան էլ սկզբում թերահավատ էինք, որ այդ որոշումը կկայացվի, այնուամենայնիվ դատարանն իր մեջ խիզախություն գտավ հարկային մարմինների ոչ իրավաչափ գործողություններին արձանագրել դատական ակտով»։
Արձանագրելով, որ սա աննախադեպ է, երբ որևէ դատարան Մարտի 1-ին սպանվածի ընտանիքի օգտին վճիռ է կայացնում՝ փաստաբանը, այնուհանդերձ, սա համարում է լոկ վարչական դատարանի դատավորի բարեխղճության հետևանք և որևէ քաղաքական ենթատեքստ այստեղ չի տեսնում։

Խաչատրյանը վկայակոչեց նույն տաքսի ծառայությանն առնչվող մեկ այլ դրվագ, երբ մեքենաներից երկուսի գնորդները «փախել են առանց Տիգրան Խաչատրյանի ընտանիքին մեքենաների գումարը վճարելու», սակայն ոստիկանությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել և գնորդներին քրեական պատասխ

 

Մանրամասները՝ «Ազատություն» ռադիոկայանի կայքէջում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում