ԱՄՆ-ի և Ֆրանսիայի իշխանությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում են պատժամիջոցներ սահմանել 15 իսլամիստ ծայրահեղականների դեմ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Անձանց ցուցակը, ովքեր աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին մի շարք արաբական երկրներում, պատրաստել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության դեմ պատժամիջոցների հարցերով կոմիտեն:
Նշվում է, որ պատժամիջոցային ցուցակում ներառված են Ֆրանսիայի, Նորվեգիայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի և Սենեգալի քաղաքացիներ: Այդ անձանց կարգելվի տեղաշարժվել բնակության վայր հանդիսացող երկրի սահմաններից դուրս: Կոմիտեն նաև կսառեցնի ծայրահեղականների ակտիվները և կարգելի նրանց զենք մատակարարել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ալ-Քաիդան» Իրաքի և Սիրիայի գրոհայիններին կոչ է արել միավորվել ԱՄՆ-ի դեմ պայքարում:








































