Օմար Գոնզալեսի ավտոմեքենայում, ով ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 19-ին, ցատկել է Սպիտակ տան պարսպի վրայով և վազելով հասել մինչև ԱՄՆ նախագահի նստավայր, գտել են ավելի քան 800 փամփուշտ, տապար և մաչետե: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով դաշնային դատախազին:
Իշխանությունների տվյալներով՝ 42-ամյա Գոնզալեսի տաբատի գրպանում եղել է ծալովի դանակ, որի սայրի երկարությունը 6 սմ էր:
Հավելենք նաև, որ հուլիսին նա արդեն ձերբակալվել էր՝ դիպուկահար հրացանով և քարտեզով, որտեղ նշված էր Սպիտակ տունը:







































