Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

«Գնա մտի գյուղ ու հարցրա՝ Գոքորն ով ա, կասեն». որտեղի՞ց Արգամիչի վարորդին այդքան գումար. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում էՀովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանի՝ Արգամիչի Գոքորի «Հրաշք այգու» մասին վատ-վատ բաներ գրվեցին: Մասնավորապես այն, որ Արարատի մարզում գտնվող այս օբյեկտն ավելի շատ հասարակաց տուն է հիշեցնում, քան ռեստորանային համալիր, որտեղ «աղջիկներ են հյուրասիրում» հաճախորդներին: Չնայած Հովիկ Աբրահամյանը երբեմն իր վարորդի օբյեկտում «մի կտոր հաց է ուտում»: Ոմանք հարց էին տալիս՝ որտեղի՞ց «հասարակ» վարորդին այդքան գումար՝ նման հսկայական ու շքեղ ռեստորանահյուրանոցային համալիր կառուցելու համար: Եվ քանի որ «Հրապարակն» էր մի քանի անգամ այս թեմային անդրադարձել, սեփականատիրոջ խնդրանքով եղանք նրա «օբյեկտում», որպեսզի մոտիկից ծանոթանանք այս կառույցին:

Միանգամից նշենք, որ համալիրն իրապես համապատասխանում է իր անվանը՝ «Հրաշք այգի». իրոք որ հրաշք մի վայր՝ քաղաքից դուրս ժամանակ անցկացնելու համար: Նախ, վարչապետի Գոքորը մի ամբողջ գազանանոց է պահում՝ հսկայական արջեր, գայլեր, աղվեսներ, տարբեր այլ կենդանիներ, որոնց, ինչպես մեզ վստահեցրեց օբյեկտի համասեփականատեր, Գրիգորի մանկության ընկեր Եղիշը, իրենցից լավ են նայում ու կերակրում: Ներս մտնելուն պես էլ վայրի գազանների մռնչյունները փոխարինվեցին ոչ պակաս վայրի թռչունների (անգղ, արծիվ և այլն) կռնչյուններով: Հսկայական տարածքում գեղեցիկ շատրվաններ էին կառուցել, արձաններ կանգնեցրել: Կենտրոնում՝ բարձր պատվանդանի վրա տեղակայված էր առյուծի արձանը. հուսանք՝ առյուծն այս դեպքում զուտ անձնական ճաշակի հարց է եղել ու շեֆի խնամու հետ կապ չունի:

Շրջեցինք տարածքում. ամենուր ռետրո ոճով սարքված փայտե տաղավարներ էին՝ մի կտոր հաց ուտելու համար: Տաղավարների կողքին կային նաև փակ և բացօթյա մեծ, շքեղ սրահներ՝ նախատեսված տարատեսակ արարողությունների համար՝ կնունք, ծնունդ, հարսանիք. «քելեխի» սեղան էլ են գցում այստեղ: Տեսանք նաև հյուրանոցային համարներով շենքը, որտեղ, ցանկության դեպքում, հաճախորդները կարող են գիշերել:

Օբյեկտի համասեփականատեր Եղիշե Տիգրանյանը մեզ պատմեց, որ օբյեկտը հիմնել են մեծ դժվարությամբ, հետո վստահեցրեց, որ Հովիկ Աբրահամյանը որևէ առնչություն ու ներդրում չի ունեցել, նա այստեղ ընդամենը մեկ անգամ է եղել՝ Գոքորի աղջկա հարսանիքին, որին նաև Գագիկ Ծառուկյանն է մասնակցել:

Ինչ վերաբերում է «աղջիկների» թեմային, ապա երդվեց իր սրբություններով, որ նման բան չկա՝ ընտանեկան օբյեկտ են նախապես ծրագրել, որ մարդիկ իրենց երեխաների ու կանանց հետ գան-հանգստանան: «Հրաշք այգին» գործում է շուրջ 1.5 տարի, ու հիմա էլ դեռ շինարարություն է ընթանում:

«Գոքորը փոքրի հետ փոքր ա, մեծի հետ մեծ ա: Ու սաղ Հայաստանն էլ իրան ճանաչում ա: Հենա՝ գյուղը ցածն ա, ցավդ տանեմ, գնա մտի գյուղ ու հարցրա՝ Գոքորն ով ա, կասեն: Ամեն առավոտ Գոքորի տան մոտ հերթ ա, ամեն հարցով օգնում ա տղեն, ի՞նչ ասեմ, այ ախպեր, բացի լավից, ուրիշ բան չեն տեսել էդ մարդուց»,- ընկերոջ գովքն էր անում Եղիշը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում