Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակեպությունը զգուշացնում է, որ Եվրամիությանը հումանիտար ճգնաժամ է սպառնում,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իրավապաշտպանների զեկույցում նշված է, որ հնարավոր ճգնաժամի պատճառը տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալների և Հունաստանում ապաստան փնտրողների հետ կապված սպառնալի իրավիճակն է:
Amnesty International-ը նշում է հարկադրված վերաբնակների սարսափելի կենսակերպը, ապաստանի տրամադրման մասին հայտերի գրանցման երկարատև ուշացումները, ռասայական հիմքի վրա բնակչության աճը:
Որպես օրինակ` իրավապաշտպանները բերում են դեպքը, երբ սիրիացի փախստականներ փոխադրող թուրքական նավը կանխամտածված կերպով ջրասույզ էր արել հունական ոստիկանությունը. մարդիկ ստիպված էին եղել ափ հասնել լողալով:
Զեկույցում նշվում է, որ Հունաստանում փախստականների վրա հարձակումները համընկել են տեղի «Ոսկե Լուսաբաց» ուլտրաաջ կուսակցության հեղինակության մեծացման հետ:










































