Samsung Electronics ընկերությունը Հնդկաստանում այս տարվա նոյեմբեր ամսին ОС Tizen բազայի վրա սմարթֆոն կթողարկի, հաղորդում է Associated Press-ը:
Tizen բջջային սմարթֆոնը պետք է մրցակցի ОС Android-ի և iOS-ի հետ: Samsung-ը սմարթֆոնների խոշորագույն մատակարարն է, նրա բաժիը համաշխարհային շուկայում գրեթե մեկ երրորդն է կազմում: Ընկերության սմարթֆոնների մեծամասնությունը աշխատում են Google-ի Android համակարգով:
Ընկերության խոսքերով՝ Tizen-ի բազայով սարքավորումը «կգործի Android-ի հիմքով սարքավորումների կողքին»:








































